Բաժին. Տնտեսական

Պատժամիջոցների և նավթի գների անկման հետևանքով Ռուսաստանն արդեն 600 մլրդ դոլար է կորցրել

Ռուսական Վեդոմոստի պարբերականը հայտնում է, որ արևմտյան պատժամիջոցների և նավթի գների կտրուկ անկման պատճառով Ռուսաստանը կորցրել է 600 մլրդ դոլար։

Պատժամիջոցների հասցրած վնասը գնահատվում է 170 մլրդ դոլար, ևս 400 մլրդ դոլար են կազմում են էներգակիրների գների անկման պատճառով արձանագրված կորուստները, եթե նավթի գինը հաշվենք 50 դոլար, իրականում նավթն այս պահին 15 դոլարով ավելի էժան է։       

Ինչ կայանում է տնտեսական աճին, ապա այստեղ կորուստները գնահատվում են 2.1 տոկոսային կետ տարեկան։

Share