Բաժին. Տնտեսական

Հայաստանում գործում է 925 շինարարական ընկերություն

Հայաստանում պաշտոնապես գրանցված է 925 շինարարական կազմակերպություն, որտեղ աշխատում է շուրջ 15,06 հազար մարդ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Մեր երկրում գործող շինարարական կազմակերպությունների զգալի մասը՝ 596 կազմակերպություն, գերփոքր է՝ ունի մինչև 9 աշխատող: 257 կազմակերպություն դասակարգվում է որպես փոքր՝ 10-49 աշխատող: Միջին դասակարգված կազմակերպությունները 66-ն են: Այս կազմակերպություններն ունեն 50-249 աշխատող: Խոշոր կազմակերպությունները, որոնց աշխատողների թիվը 250-ից ավելի է, 6-ն են:

Ըստ հրապարակված տվյալների՝ 2015 թվականին մեր երկրում պաշտոնական գրանցված 925 շինարարական ընկերությունների կողմից իրականացվել են 181 մլրդ 51.3 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ:

Հարկ է նշել, որ հաշվետու տարում իրականացված շինարարական աշխատանքների մեծ մասը բաժին է ընկել միջին և փոքր շինարարական կազմակերպություններին՝ մասնավորապես 86,51 մլրդ ՀՀ դրամ և 59,55 մլրդ ՀՀ դրամ:

Share