Բաժին. Տնտեսական

2015թ.-ին մեր երկրի «ամենաքաղցր» ընկերությունը բյուջե է վճարել 4.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Մեր երկրում կոնֆետեղենի, քաղցրավենիքի և պաղպաղակի արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերությունը՝ «Գրանդ Քենդի»-ն, 2015 թվականին պետական բյուջե է վճարել 4 մլրդ 633.29 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական տուրքեր, որոնց կազմում գերակշռել են առավելապես անուղղակի հարկերը:

Արդյունքում, Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը հայտնվել է 22-րդ տեղում: Այս մասին վկայում են Պետական Եկամուտների Կոմիտեի հրապարակած տվյալները:

Նշենք նաև, որ 2014 թվականի արդյունքներով «Գրանդ Քենդի» ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 33-րդն էր: Հաշվետու տարում «Գրանդ Քենդի» ընկերությունը մեր երկրի պետական բյուջե էր վճարել 3,5 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական տուրքեր:

Գրանդ Քենդի հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է 2000 թվականին:

Share