Բաժին. Տնտեսական

Իրանը կարող է բավարարել Վրաստանի գազի պահանջը

Վրաստանում Իրանի դեսպան Աբաս Թալեբ Ֆարին հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է Վրաստան առաքել այնքան գազ, որը կբավարարի և ներքին սպառման, և Եվրոպա արտահանման համար։

Դեսպանը նշել է, որ գազն Իրանի համար քաղաքական գործիք չէ, հավելելով, որ Վրաստանը պետք է գործի իր պետական շահերից ելնելով։

Նշվում է, որ իրանական գազի տեղափոխման համար գոյություն ունի երկու հիմնական ուղղություն՝ Հայաստան և Ադրբեջան։ Երկու երկիրն էլ պատրաստակամություն են հայտնել գազը մատակարարել իրենց տարածքով։

Աբաս Թալեբ Ֆարին կարծիք է հայտնել, որ Վրաստանի հետ համագործակցությունը կարող է իրականացվել նաև գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց բանաձևով։

Առաջիկա օրերին կայանալու է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի այցը Իրան, որի շրջանակներում էլ ավելի կենկրետ կքննարկվեն երկու երկրների էներգետիկ նախագծերը;

Share