Բաժին. Տնտեսական

2015թ․-ին Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալները նվազել են 2.3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ի ընթացքում Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալները 2014թ․-ի համանման ցուցանիշի համեմատ նվազել են 2.3%-ով և կազմել 417 հազար տոննա։

Միևնույն ժամանակ գաջի արտադրության ծավալները նվազել են 13.1%-ով և կազմել 19 392 տոննա, իսկ կրի արտադրության ծավալների անկումը կազմել է 21.9%՝ արձանագրելով 23 063 տոննա ցուցանիշ։

Share