Բաժին. Տնտեսական

2015թ.-ին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվել է 47,5 մլրդ դրամի շինարարություն

2015 թվականին մեր երկրում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվել է 47,59 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է 20%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության ընդհանուր ծավալից 17.06 մլրդ ՀՀ դրամը բաժին է ընկել Համաշխարհային բանկի ծրագրերին: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է 2.7 անգամ:

Միևնույն ժամանակ, Ասիական Զարգացման Բանկի վարկային միջոցների հաշվին իրականացվել է 18.02 մլրդ ՀՀ դրամի շինարարություն, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջոցների հաշվին՝ 3.22 մլրդ ՀՀ դրամի շինարարություն, իսկ Գերմանիայի զարգացման բանկի միջոցների հաշվին՝ մոտ 1,11 մլրդ ՀՀ դրամի շինարարություն:

Նշենք նաև, որ 2015 թվականին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը շինարարության համախառն ծավալում կազմել է շուրջ 10%:

Share