Բաժին. Տնտեսական

Մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է ծրագրային ապահովման ոլորտի 22 ընկերություն

2015 թվականի արդյունքներով՝ ծրագրային ապահովման ոլորտում գործող 22 ընկերություն ընդգրկվել է մեր երկր խոշոր հարկատուների ցանկում:

Հարկային ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել ավելի քան 7.85 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական այլ վճարներ:

Պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով ծրագրային ապահովման ոլորտում գործող ընկերություններից առաջին տեղում հայտնվել է «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ընկերությունը, որը բյուջե է վճարել 1 մլրդ 916.26 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական վճարներ: Խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում ընկերությունը 62-րդն է:

Ծրագրային ապահովման ոլորտում խոշոր հարկատու ընկերությունների առաջին եռյակում հայտնվել են նաև «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ընկերությունները:

Ծրագրային ապահովման ոլորտի 22 խոշոր հարկատուների ցանկը ներկայացնում ենք ստորև.

1 ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ /

վճարված հարկերը՝ 1 մլրդ 916,26 մլն ՀՀ դրամ

2 ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ /

վճարված հարկերը՝ 1 մլրդ 635,25 մլն ՀՀ դրամ

3 ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ /

վճարված հարկերը՝ 679,61 մլն ՀՀ դրամ

4 ՄԵՆԹՈՐ ԳՐԱՖԻԿՍ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԵՐՎԻՍԻՍ /

վճարված հարկերը՝ 449,21 մլն ՀՀ դրամ

5 ԴՈՄ-ԴԵՆԻԵԼ /

վճարված հարկերը՝ 409,338 մլն ՀՀ դրամ

6 ՀՀ-ՈՒՄ ՍԻՆԵՐՋԻ ԻՆԹՐՆԵՇՆԸԼ ՍԻՍԹԸՄԶ ԲԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ /

վճարված հարկերը՝ 340,13 մլն ՀՀ դրամ

7 ՎԻԷՄՈՒԵՐ ԻՍԹԵՐՆ ՅՈՒՐՈՓ /

վճարված հարկերը՝ 301,15 մլն ՀՀ դրամ

8 ՊԻԿՍԱՐՏ /

վճարված հարկերը՝  274,84 մլն ՀՀ դրամ

9 ՄՈՆԻՏԻՍ /

վճարված հարկերը՝ 212,55 մլն ՀՀ դրամ

10 ՈՒՈՐՔՖՐՈՆԹ ԱՐՄԵՆԻԱ /

վճարված հարկերը՝ 199,44 մլն ՀՀ դրամ

11 Լ-ՍՈՖՏ /

վճարված հարկերը՝ 170,79 մլն ՀՀ դրամ

12 ՔՈՒԵՍԹՐԵՅԴ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ԻՆԿ. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ /

վճարված հարկերը՝ 163,96 մլն ՀՀ դրամ

13 ԻՔՍ-ԱՐԹ /

վճարված հարկերը՝ 163,14 մլն ՀՀ դրամ

14 ԼՈԿԱՏՈՐ /

վճարված հարկերը՝ 144,35 մլն ՀՀ դրամ

15 ՄԱԿԱԴԱՄԻԱՆ /

վճարված հարկերը՝ 133,46 մլն ՀՀ դրամ

16 ՆՈՐՔ ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ /

վճարված հարկերը՝  123,57 մլն ՀՀ դրամ

17 ՍԻ ՔՅՈՒ ՋԻ ԱՅ ՄԱ /

վճարված հարկերը՝ 117,34 մլն ՀՀ դրամ

18  Օ-ԷՄ-ԴԻ /

վճարված հարկերը՝ 110,48 մլն ՀՀ դրամ

19 ԷՍԷՖԷԼ /

վճարված հարկերը՝ 106,63 մլն ՀՀ դրամ

20  ԻՆՍՏԻԳԵՅԹ /

վճարված հարկերը՝ 82,92 մլն ՀՀ դրամ

21 ԱՐԴԻՆՆՈՏԵԽ /

վճարված հարկերը՝ 77,53 մլն ՀՀ դրամ

22 ՍՈՐՍԻՈ /

վճարված հարկերը՝ 37,30 մլն ՀՀ դրամ

Share