Բաժին. Տնտեսական

Հանքարդյունաբերության ոլորտի 11 ընկերություն հայտնվել է խոշոր հարկատուների ցանկում

2015 թվականի արդյունքներով մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտում գործող 11 ընկերություն ընդգրկվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում:

Հարկային ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու մեկ տարվա ընթացքում այս 11 ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել 41.609 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական այլ վճարներ:

Պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններից առաջին տեղում հայտնվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը բյուջե է վճարել 27.505 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական վճարներ: Խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում ընկերությունը 2-րդն է:

Հանքարդյունաբերության ոլորտում խոշոր հարկատու ընկերությունների առաջին եռյակում հայտնվել են նաև  «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» և «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությունները:

Հանքարդյունաբերության ոլորտի 11 խոշոր հարկատուների ցանկը ներկայացնում ենք ստորև.

1 ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ, Սյունիքի մարզ / պետբյուջե վճարված հարկերը՝ 27,505 մլրդ ՀՀ դրամ

2 ԳԵՈ ՊՐՈ ՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ, Երևան / պետբյուջե վճարված հարկերը՝ 3,861 մլրդ ՀՀ դրամ

3 ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼՍ ԿԱՊԱՆ ՓԲԸ, Սյունիքի մարզ / պետբյուջե վճարված հարկերը՝ 3,372 մլրդ ՀՀ դրամ

4 ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ- ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ, Սյունիքի մարզ /  պետբյուջե վճարված հարկերը՝ 2,935 մլրդ ՀՀ դրամ

5 ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ, Երևան / պետբյուջե վճարված հարկերը՝ 987,93 մլն ՀՀ դրամ

6 ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ, Լոռու մարզ / պետբյուջե վճարված հարկերը՝ 804,29 մլն ՀՀ դրամ

7 ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ, Երևան / պետբյուջե վճարված հարկերը՝ 785,84 մլն ՀՀ դրամ

8 ՍԱԳԱՄԱՐ, Լոռու մարզ / պետբյուջե վճարված հարկերը՝  550,16 մլն ՀՀ դրամ

9 ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ, Սյունիքի մարզ / պետբյուջե վճարված հարկերը՝  312,86 մլն ՀՀ դրամ

10 ԼԵՌ-ԷՔՍ, Սյունիքի մարզ / պետբյուջե վճարված հարկերը՝ 295,53 մլն ՀՀ դրամ

11 ՄԵՂՐԱՁՈՐ ԳՈԼԴ, Երևան / պետբյուջե վճարված հարկերը՝ 197,18 մլն ՀՀ դրամ

Share