Բաժին. Տնտեսական

Ո՞ր մասնագետներն են Հայաստանում ստանում բարձր աշխատավարձ

Ֆինանսիստներն ու բանկիրները Հայաստանում ամենաբարձր վարձատրվող մասնագետներն են: Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ մեր երկրի ֆինանսական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 377,6 հազար ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ աշխատավարձի բարձր ցուցանիշով երկրորդ տեղում տեղեկատվության և կապի ոլորտի մասնագետներն են՝ 349,21 հազար ՀՀ դրամ, երրորդ տեղում՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի աշխատակիցները՝ 334,71 հազար ՀՀ դրամ:

Մեր երկրի տնտեսության` պայմանականորեն 19 խմբի բաժանված ոլորտներում աշխատավարձերի ընդհանուր պատկերն այսպիսին է.

1 Ֆինանսական և ապահովագրական գործունեություն` 377,62 հազար ՀՀ դրամ

2 Տեղեկատվություն և կապ՝ 349,21 հազար ՀՀ դրամ

3 Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 334,71 հազար ՀՀ դրամ

4 Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 253,57 հազար ՀՀ դրամ

5 Շինարարություն՝ 219,18 հազար ՀՀ դրամ

6 Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 213,07 հազար ՀՀ դրամ

7 Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 175,40 հազար ՀՀ դրամ

8 Մշակող արդյունաբերություն՝ 173,98 հազար ՀՀ դրամ

9 Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 165,83 հազար ՀՀ դրամ

10 Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 164,593 հազար ՀՀ դրամ

11 Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում՝ 148,20 հազար ՀՀ դրամ

12 Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 145,66 հազար ՀՀ դրամ

13 Սպասարկման այլ ծառայություններ՝ 145,15 հազար ՀՀ դրամ

14 Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 143,59 հազար ՀՀ դրամ

15 Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 138,86 հազար ՀՀ դրամ

16 Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 121,02 հազար ՀՀ դրամ

17 Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 119,15 հազար ՀՀ դրամ

18 Կրթություն՝ 118,47 հազար ՀՀ դրամ

19 Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 115,29 հազար ՀՀ դրամ

Share