Բաժին. Տնտեսական

Հայկական տուֆի պահանջարկը կրճատվել է

2015 թվականի ընթացքում Հայաստանում արտադրել է 32 հազար 784.3 տոննա տուֆ (ուղիղ կտրվածքի): Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 40%-ով: 2014 թվականին մեր երկրում արտադրվել էր 56 հազար 518 տոննա տուֆ:

Միևնույն ժամանակ, հաշվետու տարում արտադրվել է տուֆից երեսպատման սալեր՝ 2 հազար 114.0  տոննա: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Նշենք, որ  հայկական տուֆը Հայաստանում կիրառվող հիմնական շինանյութերից է, այն կիրառվում է նաև քանդակագործության և այլ բնագավառներում: Բացի այդ, հայկական տուֆը նաև արտահանվում է:

Share