Բաժին. Տնտեսական

Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան համաձայնել են սառեցնել նավթի արդյունահանման ծավալները

Ինչպես հայտնում է Բլումբերգ գործակալությունը՝ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան, նավթի համաշխարհային շուկայում առաջարկի ավելցուկը վերացնելու և գները կարգավորելու նպատակով, պայմանավորվել են նավթի արդյունահանման ծավալները սառեցնել 2016թ․-ի հունվար ամսի մակարդակում։

Բանակցությունները վարել են Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նաիմին և ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։ Բանակցություններին նաև մասնակցել են Կատարի և Վենեուսելայի նավթի և էներգետիկայի նախարարները։

Շուկաները դրական են արձանագրել նման որոշմանը, այժմ Brent տեսակի նավթի գինը տատանվում է մեկ բարելի դիմաց 34-35 դոլարի սահմաններում։

Share