Բաժին. Տնտեսական

Գյուղնախարարը մեկնել է Հնդկաստան

Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Հնդկաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հրավերով եռօրյա այցով մեկնել է Նյու-Դելի:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին:

Այցի հիմնական նպատակն է քննարկել հայկական կոնյակը և գինին հնդկական շուկա արտահանելու հնարավորությունները, ինչպես նաև Հնդկաստանից գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու հարցը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպումներ կունենա ոլորտի մի շարք կազմակերպությունների, այդ թվում` ոգելից խմիչքներ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, կայցելի  Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ։

Share