Բաժին. Տնտեսական

Վենեսուելայում 20 տարում առաջին անգամ բենզինը թանկացել է

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են վառելիքի գների բարձրացման եւ ազգային արժույթի արժեզրկման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել Է, որ դրանք անհրաժեշտ միջոցներ են եւ ձեռնարկվել են երկրի վատթարացող տնտեսական դրությունը շտկելու նպատակով, որը խիստ կախվածություն ունի նավթի գներից:

Բենզինի արժեքը մեկ լիտրի դիմաց 0,01 դոլարից բարձրացվում Է մինչեւ 0,95 դոլար (հաշվարկված Է Վենեսուելայում դոլարի պաշտոնական փոխարժեքի հիման վրա): Սա գների առաջին բաձրացումն Է 20 տարվա ընթացքում:

Իսկ եթե բենզինի գները հաշվարկենք սեւ շուկայի փոխարժեքով, ապա ստացվում Է, որ ոչ մեծ ավտոմոբիլը լցավորել կարելի Է 0,23 դոլարով, նշել Է Reuters-ը: Դա կիսով չափ պակաս Է, քան մեկ շիշ գազավորված ըմպելիքի արժեքը:  

Դոլարի պաշտոնական փոխարժեքն արզեզրկումից հետո կաճի 37 տոկոսով՝ 6,3 բոլիվարից մինչեւ 10 բոլիվար: Նաեւ արժույթը վաճառում են սեւ շուկայում մի փոխարժեքով, որն այժմ հավասար Է մոտավորապես 190 բոլիվարի մեկ դոլարի դիմաց:

Թերահավատները կասկածում են, որ ձեռնարկված միջոցները Վենեսուելայի իշխանություններին կօգնեն շտկելու տնտեսական իրադրությունը:

Share