Բաժին. Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բելառուսի անտառային տնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Փետրվարի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական 12-րդ նիստին մասնակցելու  նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 19-ին կայանալիք Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի օրակարգին, ինչպես նաև նիստի անցկացմանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը բելառուս գործընկերներին ներկայացրել է նաև Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առանձնահատկություններն ու առավելությունները, արտաքին առևտրի բարենպաստ պայմանները, խոսել ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիներում արտադրություն կազմակերպելու  հնարավորությունների մասին:

Share