Բաժին. Տնտեսական

Որքա՞ն գումարներ են «դեղին» կայքերը վճարում սկանդալային տեսանյութերի համար

Ամերիկյան The New Yorker պարբերականն ուսումնասիրել և պարզել է, թե որքան գումարներ են վճարում «դեղին» կայքերը հայտնի աստղերի մասին սլանդալային տեղեկատվություն և տեսանյութեր ստանալու համար: Բամբասանքների, գաղտնի նկարահանված վիդեոնյութերի համար կայքերը պատրաստ են մեծ գումարներ վճարել վարորդներին, հյուրանոցների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր կարող են սկանդալային նյութեր փոխանցել: Ստորև ներկայացնում ենք «ամենաթանկ» սկանդալները, որոնց համար ամերիկյան TMZ կայքը չի խնայել գումար.

Վաշինգտոնի ակումբներից մեկում ռեփեր Դրեյքը (Drake) հրահրել էր կռիվ և ծեծկռտուք / տեսանյութի համար TMZ-ն վճարել է 5000 ԱՄՆ դոլար

ԱՄՆ-ի Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) խաղացող Ռեյ Ռայսը վերելակում ծեծի էր ենթարկել իր ընկերուհուն / տեսանյութի համար TMZ-ն վճարել էր 15 հազար ԱՄՆ դոլար

Նյու-Յորքի հյուրանոցներից մեկի վերելակում երգչուհի Բեյոնսեի քույրը հարձակվել էր երգչուհու ամուսնու` հայտնի ռեփեր Jay-Z-ի վրա / տեսանյութի համար TMZ-ն վճարել էր 5 հազար ԱՄՆ դոլար

Ջասթին Բիբերը օգտագործել է ռասիստական բնույթ կրող բառեր / տեսանյութի համար TMZ-ն վճարել էր 80 հազար ԱՄՆ դոլար

Հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել էր հյուրանոցի լողասենյակում / նույն լողասենյակի լուսանկարի համար, որը կատարվել է երգչուհու մահվանից քիչ անց, TMZ-ն վճարել էր 1000 ԱՄՆ դոլար

Share