Բաժին. Տնտեսական

«Սփյուռ». Որո՞նք են 2015թ. ամենաշատ հարցված ապրանքներն ու ծառայությունները

«Սփյուռ»-ի հեռախոսային տեղակատուն (113, 519999 և 09000-9999) ամեն օր սպասարկում է ավելի քան 8000 զանգ` օգնելով մարդկանց գտնել անհրաժեշտ տեղեկություններ կազմակերպությունների, ինչպես նաև առաջարկվող ապրանքների, ծառայությունների մասին:  Հեռախոսային տեղեկատուում ներկայացված են տեղեկություններ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 20000 կազմակերպությունների և պետական կառույցների մասին:

«Սփյուռ»-ի կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված վիճակագրության համաձայն՝ ներկայացնում ենք 2015 թվականի ընթացքում «Սփյուռ»-ի հեռախոսային տեղեկատուով 20 առավել շատ հարցված ապրանքներն ու ծառայությունները.  

1 Ավիատոմսերի վաճառք/ամրագրում / 10577 հարցում

2 Տեղեկատվություն դեղատներում դեղերի առկայության մասին / 3701 հարցում

3 Տեղեկատվություն միջքաղաքային հեռախոսակապի կոդերի մասին / 3605 հարցում

4 Տաքսի-ծառայություններ / 3065 հարցում

5 Տաքսի-ծառայություններ. բեռնատար տաքսի / 2831 հարցում

6 Բանկեր / 2164 հարցում

7 Տեղեկատվություն Հայաստանի փոստային ինդեքսների մասին / 2049 հարցում

8 Ավտոքարշակի/ավտոէվակուատորի ծառայություններ / 1993 հարցում

9 Հյուրանոցներ / 1902 հարցում

10  Աշխատանքի տեղավորում / 1586 հարցում

11 Ինտերնետ-հեռախոսակապ / 1163 հարցում

12 Ռեստորաններ / 1135 հարցում

13 Ուղևորափոխադրումներ՝ ավտոտրանսպորտային (Ռուսաստան) / 1105 հարցում

14 Գրքեր (վաճառք) / 1080 հարցում

15 Կլինիկական լաբորատոր ախտորոշում / 1055 հարցում

16 Բնակարանների առքուվաճառք / 962 հարցում

17 Ավտոպահեստամասեր (ներմուծում և վաճառք) / 915 հարցում

18 Ավտոպահեստամասեր (վաճառք) / 882 հարցում

19 Համերգների տոմսերի վաճառք / 879 հարցում

20 Սրճարաններ՝ մանկական / 866 հարցում

 

Share