Բաժին. Տնտեսական

Տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՏՀԶԿ-ի համակարգող խորհրդի հինգերորդ նիստը

Փետրվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունենցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) համակարգող խորհրդի հերթական` 5-րդ նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Նիստին մասնակցել են` ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի աշխատակիցներ Լյուդովիկ Չեխանովսկին և Կարեն Ազարյանը, ՏՀԶԿ «Եվրասիա» Մրցունակության ծրագրի ղեկավար Անտոնիո Սոմման, ծրագրի համակարգող Դանիել Քվադբեկը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը, ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը, Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության Եվրամիության հետ համագործակցության բաժնի պետ Արգամ Արամյանը և Հայաստանում ՓԲԱ համակարգող Գայանե Գևորգյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը իր խոսքում կարևորել է ՏՀԶԿ հետ երկողղմ փոխշահավետ համագործակցությունը: Նա նաև նշել է, որ ՓՄՁ ոլորտի զարգացումը հանդիսանում է ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկը և այս առումով, քաղաքականության իրականացման փուլում, շեշտել ՏՀԶԿ և էկոնոմիկայի նախարարության համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Սվիտալսկին ընդգծել է   ՓՄՁ ոլորտի զարգացման կարևորությունը և հայտնել ԵՄ պատրաստակամության մասին աջակցելու ՀՀ կառավարությանը ոլորտում իրականացվող հետագա բարեփոխումների իրականացման գործում: 

ՏՀԶԿ Եվրասիա Մրցունակության ծրագրի ղեկավար Անտոնիո Սոմման նշել է, որ Հայաստանը արձանագրել է դրական ցուցանիշներ «ՓՄՁ քաղաքականության ինդեքս» 2016թ. զեկույցի արդյունքներով, որտեղ արտացոլված են 2014-2015թթ. ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները:

Նիստի ընթացքում ներկայացվել են երկկողմ համագործակցության արդյունքները, մասնավորապես անձրադարձ է արվել «ՓՄՁ քաղաքականության ինդեքս» 2016թ. զեկույցի արդյունքներին, որոնց վերաբերյալ կողմերը հայտնել են իրենց գոհունակությունը Հայաստանի ցուցանիշների բարելավման առիթով. առաջընթաց է գրանցվել ինչպես նախորդ` 2012թ. զեկույցի, այնպես էլ մյուս երկրների ցուցանիշների համեմատ: Քննարկվել է նաև ՓՄՁ ոլորտի մրցունակության բարձրացմանն ուղղված տարբեր միջոցառումների իրականացման ընթացքը, անդրադրաձ է կատարվել  «Անդրազգային ընկերությունների ներգրավում և Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» և «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեքի շղթային կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին» զեկույցների մոնիտորինգի իրականցմանը և հետագա համագործակցության ապահովման ընթացքին:

Share