Բաժին. Տնտեսական

Փոփոխություններ ադրբեջանական բյուջեում՝ այժմ նավթի գինը 50 դոլարի փոխարեն կհաշվարկվի 25 դոլար

2015թ․-ի բյուջեում Ադրբեջանը ստիպված էր հաշվարկվող նավթի գնի մակարդակն իջեցնել գրեթե երկու անգամ՝ մինչև 50 դոլար։ Մեր «մեծահարուստ հարևաններն» այս տարվա համար ևս նախատեսել էին 50 դոլար մակարդակ, սակայն 2016թ․-ն իր անակնկալներն ի ցույց դրեց, և Ադրբեջանը ևս մեկ անգամ ստիպված է վերանայել բյուջեն։

Երեկ Ադրբեջանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել երկրի բյուջեում, որով նավթի հաշվարկվող գինը 50 դոլարից իջեցվել է 25%-ի։

Հայտնվում է, որ բյուջեի պակասուրդը կկազմի 1.673 մլրդ մանաթ կամ մոտ 1.1 մլրդ դոլար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վերոնշյալ փոփոխությունը հնարավորություն կտա իրականացնել անհրաժեշտ սոցիալական և ներդրումային ծրագրերը։ Դժվար է ասել, թե ինչն է ընկած ադրբեջանական առաջնորդի լավատեսական կանխատեսումների տրամաբանության հիմքում, սակայն փաստ է, որ այժմ Ադրբեջանի տնտեսությունը գտնվում է խայտառակ վիճակում։

Բաքվի խանութներում գներն օրեցօր աճում են, իսկ մանաթը մեծ ճնշումների է ենթարկվում՝ նավթի անկայուն գների պատճառով։

Share