Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում – 2016թ. հունվար

Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է տվյալներ՝ Երևանի անշարժ գույքի շուկայի վերաբերյալ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ տարվա առաջին ամսվա արդյունքներով Կենտրոն համայնքում, որտեղ գներն ամենաբարձրն են, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 428 հազար ՀՀ դրամ:

Մայրաքաղաքի բնակարանների դիմաց համեմատաբար բարձր գին է գրանցվել նաև Արաբկիրում, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմում է 356,8 հազար դրամ, և Քանաքեռ-Զեյթունում՝ 282,9 հազար դրամ:

Միևնույն ժամանակ, բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշենում կազմում է 276.3 հազար դրամ, Ավանում՝ 261.35 հազար դրամ, Շենգավիթում՝ 257,4 հազար դրամ:  

Նոր-Նորքում ցուցանիշը կազմում է 253,7 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 252,25 հազար դրամ, Աջափնյակում՝ 250,65 հազար ՀՀ դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 243,75 հազար դրամ, Նուբարաշենում` 157.0 հազար դրամ:

Share