Բաժին. Տնտեսական

Հունվար ամսին Մոսկվայում օղու վաճառքները նվազել են 23.6%-ով

Մոսկվայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար ամսին Մոսկվայում օղու վաճառքների ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ նվազել են 23.6%-ով։ Ընդհանուր առմամբ վաճառվել է 12 850 000 լիտր օղի, մինչդեռ 2015թ․-ին արձանագրվել էր 16 850 000 լիտր ցուցանիշ։

Միևնույն ժամանակ Կոնյակի վաճառքի ծավալների անկումը կազմել է 28.8%՝ 940 000 լիտր։ Շամպայն գինիների դեպքում անկումը կազմել է 16.7%, գինիների դեպքում՝ 6.5% և գարեջրի վաճառքները նվազել են 6%-ով։ Ալկոհոլային խմիչքների վաճառքների 47.7%-ը բաժին է ընկնում օղուն։

Share