Բաժին. Տնտեսական

2016թ․ հունվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 5.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 682.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2015թ․-ի հունվարի համեմատ արտադրության ծավալներն աճել են 5.2%-ով։

Մասնավորապես ՋԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 1.4%-ով և կազմել 245.3 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի դեպքում արձանագրվել է 23.7% աճ՝ 154.8 մլն կՎտ ժամ։ Ատոմակայանի արտադրության ծավալներն աճել են 0.4%-ով՝ 282.3 մլն կՎտ ժամ։ Այլ աղբյուրների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները կրճատվել են 32.3%-ով և կազմել 0.4 մլն կՎտ ժամ։

Հիշեցնենք, որ 2015թ․-ի ընթացքում Հայաստանում արտադրվել է 7 798.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2014թ․-ի համնման ցուցանիշը գերազանցում է 0.6%-ով։

Share