Բաժին. Տնտեսական

ՕՊԵԿ. անցած փետրվարին նավթի արդյունահանումը կրճատվել է

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը փետրվարից նավթի արդյունահանումը կրճատել է օրական 270 հազար բարելով` հասցնելով այն մինչև 32,265 մլն բարելի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին տեղեկացնում է ավստրիական JBC անալիտիկ կենտրոնը:

Ադրյունահանման նվազեցման ամենանշանակալի արդյունքն արձանագրվել է Իրաքում` Քիրքուկ-Ջեյհան նավթամուղի ուղղությամբ հարձակումից հետո` օրական 270 հազար բարելով` հասցնելով մինչև 4,05 մլն բարելի:

Միաժամանակ, Իրանն ավելացրել է նավթի արդյունահանումն օրական 50 հազարով բարելով` հասցնելով այն օրական մինչև 3 մլն բարելի, իսկ Սաուդյան Արաբիայի արդյունահանումը մնացել է առանց փոփոխությունների` օրական 10,2 մլն բարելի:

Ներկա դրությամբ ՕՊԵԿ անդամներ են հանդիսանում Ալժիրը, Անգոլան, էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Վենեսուելան և Հորդարանը: 

Share