Բաժին. Տնտեսական

ՇՀԿ-ի եւ ԵԱՏՄ-ի երկրները տնտեսական գործընկերության համաձայնագիր են պատրաստում

Շանհայի համագործակցության կազմակերպության եւ Եվրասիական տնտեսական միության երկրները տնտեսական մայրցամաքային գործընկերության համաձայնագիր են պատրաստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը՝ Մոսկվայում ելույթ ունենալով ռուս-չինական շինարարական համաժողովում:

«2015 թվականի դեկտեմբերին ՇՀԿ-ի ղեկավարների խորհրդում հնչեց ՇՀԿ-ի ազատ առեւտրի գոտու մասին լրջորեն մտածելու ղազախստանցի մեր գործընկերների առաջարկը: Մենք ոչ թե պարզապես այն ընդունեցինք Չինաստանի պատվիրակության հետ միասին, մենք զարգացրեցինք այդ գաղափարը եւ այժմ փաստորեն տնտեսական մայրցամաքային գործընկերության, ՇՀԿ-ի շրջանակներում համապարփակ պայմանագրի մշակման մոտեցումներ ենք պատրաստելու»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Share