Բաժին. Տնտեսական

Forbes. Աշխարհի ամենահարուստ կանայք – 2016

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց իր ամենամյա վարկանիշը, որտեղ ներկայացված է 190 կին:

Ըստ վարկանիշի՝ աշխարհի ամենահարուստ կինը ֆրանսիական L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրն է, ում կարողությունը գնահատվել է $36.1 մլրդ: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր վարկանիշում նա 11-րդն է:

Ամերիկյան Walmart առևտրային ցանցի համասեփականատեր Ալիս Վալթոնը միլիարդատեր կանանց վարկանիշում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականում: Նրա կարողությունը գնահատվում է $32.3 մլրդ: Forbes-ի ընդհանուր ցանկում Ալիս Վալթոնը 16-րդն է:

Աշխարհի հարուստ կանանց վարկանիշի երրորդ հորիզոնականում ամերիկյան Mars ընկերության սեփականատեր Ժակլին Մարսն է՝  $23.4 մլրդ կարողությամբ: Ընդհանուր վարկանիշում Ժակլին Մարսը 27-րդն է: 

Միլիարդատեր կանանց վարկանիշի չորրորդ հորիզոնականում հայտնվել է Nutella ընկերության սեփականատեր Մարիա Ֆրանկա Ֆիսոլոն՝ $22.1 մլրդ կարողությամբ (ընդհանուր վարկանիշում նա 30-րդն է):

Աշխարհի հարուստ կանանց առաջին հնգյակը եզրափակում է BMW ընկերության համասեփականատերեր Սյուզան Կլաթենը՝  $18.5 մլրդ կարողությամբ (ընդհանուր վարկանիշում Սյուզան Կլաթենը 38-րդն է):

Աշխարհի միլիարդատեր կանանց ընդհանուր վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share