Բաժին. Տնտեսական

Հետաքրքիր փաստեր աշխարհի ամենահաջողակ մարդու՝ Ուորեն Բաֆեթի մասին (մաս 2)

Ուորեն Բաֆեթն աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսիստն է, ամենահաջողակ ներդրողն ու ամենահարուստ մարդկանցից մեկը: Ամերիկյան Business Insider պարբերականը հավաքել և ներկայացրել է Ուորեն Բաֆեթի մասին հետաքրքիր փաստեր, որոնք «բացահայտում են» նրա հաջողության և հարստության գաղտնիքները.

– Իր կարողության 99%-ն Ուորեն Բաֆեթն աշխատել է առավել մեծ տարիքում՝ 50-ամյակը տոնելուց հետո: Ըստ Forbes-ի՝ այսօր Բաֆեթի կարողությունը կազմում է շուրջ $60.8 մլրդ: 

– Ուորեն Բաֆեթը հայտնի է որպես ներդրող, ում հաջողվել է «բազմիցս» ցնցել ֆոնդային բորսաները:

– Եթե որևէ ներդրող 1964 թվականին ներդներ $1000 և գներ Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ընկերության բաժնետոմսեր, ապա այսօր կունենար $11.6 մլն կարողություն:

– Իր կյանքի ընթացքում Բաֆեթը բարեգործությանը նվիրաբերել է ավելի քան $20 մլրդ: Այս գումարով կարելի է կառուցել, օրինակ, 4 հատ Apple-ի «տիեզերական» կենտրոնակայան:

Սինգապուրցի մի գործարար Բաֆեթի հետ ընթրիքի հրավիրատոմսի համար վճարել է $2.2 մլն:

Հետաքրքիր փաստեր աշխարհի ամենահաջողակ մարդու՝ Ուորեն Բաֆեթի մասին (մաս 1)-ը կարդալու համար սեղմեք այստեղ: 

Share