Բաժին. Տնտեսական

2015թ.-ին մեր երկրի անշարժ գույքի շուկայում կնքվել է շուրջ 181 հազար գործարք

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է ամփոփ տեղեկատվություն՝ 2015թ. անշարժ գույքի շուկայում գրանցված ցուցանիշների վերաբերյալ:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2015թ. հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 180 հազար 944 գործարք: Գործարքների 35%-ը բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին:

Միևնույն ժամանակ, անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ակտիվությամբ առանձնացել են Կոտայքի մարզը՝ 11%, Արարատի մարզը՝ 8%, Լոռու մարզը՝ 8%:

Արմավիրի մարզին բաժին է ընկել հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների 7.5%-ը, Գեղարքունիքի մարզին՝ 6.5%-ը, Շիրակի մարզին՝ 6%-ը: Սյունիքի մարզում ցուցանիշը կազմել է 5.5%, Արագածոտնի մարզին՝ 5%-ը, Տավուշին՝ 4.5%-ը, Վայոց Զորին՝ 3%-ը:

Նշենք նաև, որ հաշվետու տարում մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների 30%-ը կազմել են օտարման գործարքները, 12%-ը` առաջնային գրանցման, 11%-ը՝ ժառանգության, 10%-ը՝ գրավադրման, 4%-ը՝ վարձակալության:

Share