Բաժին. Տնտեսական

Նավթ արտադրող երկրները փորձում են նավթի գները վերադարձնել 50 դոլարի մակարդակին

ՕՊԵԿ անդամ երկրների և կարտելի մեջ չմտնող այլ երկրների ներկայացուցիչները մարտի 20-ին հանդիպում կանցկացնեն Ռուսաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով Նիգերիայի նավթի նախարարությունը:

«Ե՛վ Սաուդյան Արաբիան, ե՛ւ Ռուսաստանը՝ բոլորը վերադառնում են բանակցությունների սեղանի շուրջ»,-մեկնաբանում են երկրի նավթի նախարարությունում: Դրա հետ մեկտեղ, Նիգերիայում առաջիկա հանդիպումից հետո ակնկալում են նավթի գների կտրուկ փոփոխություն եւ հուսով են, որ այն կբարձրանա բարելի դիմաց մինչեւ 50 դոլար:  

Ավելի վաղ ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը լրագրողներին հայտարարել Է, որ նավթի արդյունահանման կայունացման մասին որոշումը հրապարակավ պաշտպանել են 15 երկրներ, որոնց բաժին Է ընկնում աշխարհում արդյունահանվող նավթի 73 տոկոսը: Նա նաեւ նշել Է, որ բարել նավթի 50-60 դոլարից բարձր գինը վերստին կհանգեցնի շուկայում նավթի առաջարկի գերավելցուկի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share