Բաժին. Տնտեսական

Տեխնոլոգիական աշխարհի ամենահարուստ կինը՝ Լոուրեն Փաուել Ջոբս

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց իր ամենամյա վարկանիշը, որի համաձայն՝ այսօր տեխնոլոգիական աշխարհի ամենահարուստ կինը Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին է՝ 52-ամյա Լոուրեն Փաուել Ջոբսը:

Աշխարհի միլիարդատերերի՝ այս տարվա ընդհանուր ցանկում Լոուրեն Ջոբսը 44-րդն է, իսկ մոլորակի ամենահարուստ կանանց վարկանիշում՝ 6-րդը: Լոուրեն Ջոբսի կարողությունը գնահատվում է շուրջ 16.7 մլրդ ԱՄՆ դոլար: Նա բաժնեմաս ունի ինչպես Apple-ում, այնպես էլ Disney ընկերությունում:

Լոուրեն Ջոբսն ակտիվորեն մասնակցում է մի շարք բարեգործական ծրագրերի և ղեկավարում է հաջողակ բիզնես-նախագծեր:

Share