Բաժին. Տնտեսական

Հունվարին Հայաստանում օղու արտադրության ծավալները նվազել են 22.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին ամսում Հայաստանում արտադրվել է 538.5 հազար լիտր օղի։ 2015թ․-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 22.1%-ով։

Միևնույն ժամանակ վիսկիի արտադրության ծավալներն աճել են 2.4 անգամ և կազմել 126.4 հազար լիտր։ Ինչ կայանում է գարեջրին, ապա արձանագրվել է արտադրության կրճատում 23.2%-ով՝ ծավալները կազմել են 448.8 հազար լիտր։

Share