Բաժին. Տնտեսական

Այս տարվա հունվարին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 8.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվարին Հայաստանում մսի արտադրության ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել են 8.5%-ով և կազմել 1 581.4 տոննա։

Միևնույն ժամանակ մսամթերքի արտադրության ծավալներն աճել են 12.6%-ով և կազմել 297.8 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալներն աճել են 3.3%-ով և կազմել 25.3 տոննա։

Share