Բաժին. Տնտեսական

Marlboro-ն ընդդեմ Ararat սիգարետների

Մոսկվայի արբիտրաժային դատարանում լսվում է Philip Morris Brands Sarl ընկերության հարցադիմումը, որտեղ պահանջվում է արգելել Ararat սիգարետների վաճառքը Ռուսաստանում։ Հայցվորը նշում է, որ Ararat-ի տուփի վրա պատկերված ապրանքային նշանն անչափ նման է Marlboro-ի ապրանքային նշանին։ Հակառակ կարծիքին են Ararat-ն արտադրող ընկերությունում, ովքեր Marlboro-ի հետ նմանություններ չեն տեսնում։

Ararat-ի ապրանքային նշանը պատկերում է Բիբլիական Արարատ լեռը։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում։ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն Հայաստանում գրանցված ապրանքային նշանները պետք է անարգել շրջանառվեն ԵԱՏՄ ամբողջ տարածքում։

Ռուսաստանում ընթացող դատն առաջինը չէ Philip Moris-ի և Ararat-ի միջև։ Մինչ այս հայկական ընկերությանը հաջողվել է հաղթանակներ տոնել Թայվանում և Լիբանանում։

Share