Բաժին. Տնտեսական

Փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 493.6 դրամ

Փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 1.4% գնանկում, որն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.6% հավելաճով: Սա նշանակում է, որ հաշվետու ամսում Հայաստանում ԱՄՆ դոլարն արժևորվել է:

Միևնույն ժամանակ, այս տարվա փետրվարին, 2015 թվականի դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 0.8%-ով և 2.2%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 2.4% և 3.2% հավելաճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության այս տարվա փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 493.6 դրամ, ինչը 3.2%-ով գերազանցել է 2015 թվականի փետրվարի համապատասխան ցուցանիշը (478.4 դրամ):

Share