Բաժին. Տնտեսական

Արտակ Շաբոյան․ պետական գնումների ոլորտն այս տարի խիստ վերահսկողության տակ կպահվի

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2016թ. ուշադրության կենտրոնում կպահի հատկապես պետական գնումների ոլորտը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «Մենք այսօր գնումների ոլորտում մեծ ծավալով ուսումնասիրություններ ենք կատարում, որովհետև մեր նախորդ երկու տարիÕ �երի փորձը ցույց է տալիս, որ հատկապես պետական գնումների ոլորտում շատ են լինում դեպքեր, երբ տնտեսaավարողները մրցույթներից առաջ պայմանավորվում են, համաձայնության են գալիս և այդպիսով շուկան միմյանց միջև են բաժանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շաբոյանը:

Նա ասաց, որ հանձնաժողովն արդեն իսկ լայն ծավալով ուսումնասիրություններ է սկսել պետական գնումների ոլորտում: «Իհարկե, մենք դեպքերի ենք հանդիպում, երբ մեղավոր են լինում նաև պատվիրատուները, պետական մարմինները, որոնք այդ մրցույթները կազմակերպում և անցկացնում են: Այդ մրցույթները քիչ թափանցիկ, քիչ հրապարակային անցկացնելու եղանակով պետական մարմինները բարենպաստ պայմաններ են ստեղծում տնտեսավարողների հակամրցակցային գործողությունների համար: Եվ այդ մասով մեր բացահայտած խնդիրները մենք արդեն ուղարկել ենք համապատասխան պետական մարմիններին&ra quo;,- հավելեց Արտակ Շաբոյանը:

Share