Բաժին. Տնտեսական

Մեկ ամսում Հայաստան է փոխանցվել ավելի քան 200 հազար դոլարի մարդասիրական օգնություն

Հունվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 32.8 տոննա ապրանք՝ 102.7 մլն ՀՀ դրամ կամ 211.8 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Ինչպես տեղեկանցում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ ստացված օգնության մոտ 41%-ը կազմել են տարբեր արդյունաբերական ապրանքները, 23%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 17%-ը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, մոտ 15%-ը` մանածագործական իրերը, 3%-ը` վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, իսկ 1%-ը`մնացած ապրանքները:

Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարվա հունվարին մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը շուրջ 35%-ը բաժին է ընկել Միացյալ Թագավորությանը, 24%-ը՝ Միացյալ Նահանգներին, 20%-ը՝ Չինաստանին:

Share