Բաժին. Տնտեսական

ԿԲ-ն կանխատեսում է ցորենի և շաքարավազի միջազգային գների նվազում

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ամփոփ զեկույց՝ ներկայացնելով իր գնահատականներն ու կանխատեսումները 2016 թվականին ապրանքային շուկաների զարգացումների վերաբերյալ:

Այսպես, ըստ ԿԲ վերլուծաբանների՝ ընթացիկ տարում արդյունաբերական մետաղների միջազգային շուկաներում գնանկումային միջավայրը կպահպանվի՝ կապված մետաղների շուկայում արտադրության մեծ ծավալների և Չինաստանի տնտեսության արդյունաբերության ոլորտի շարունակական դանդաղման հետ:

Ըստ կանխատեսումների՝ 2015/2016 մարքեթինգային տարում ցորենի բերքը կկազմի շուրջ 735.4 մլն տոննա (նախորդ մարքեթինգային տարվա համեմատ 1.2 մլն տոննայով ավելի), իսկ միջազգային պաշարները, համաձայն գնահատումների, 2015/2016-ին կկազմեն 232.04 մլն տոննա: Նման մեծ ծավալների առաջարկի պայմաններում կարճաժամկետ հատվածում գնանկումային միտումները դեռևս կպահպանվեն:

Բրնձի համաշխարհային արտադրության ծավալը 2015/2016 մարքեթինգային տարում, ըստ գնահատումների, կկազմի 470.1 մլն տոննա, իսկ բրնձի միջազգային պաշարները՝ 89.7 մլն տոննա՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 14.2 մլն տոննայով: Այնուամենայնիվ, կարճաժամկետ հատվածում գների ցածր մակարդակը դեռևս կպահպանվի՝ առաջարկի մեծ ծավալներով պայմանավորված:

Միևնույն ժամանակ, շաքարավազի առաջատար արտադրող և արտահանող Բրազիլիայում 2015 թվականի վերջին վատ եղանակային պայմանների պատճառով շաքարեղեգի բերքահավաքի հետաձգմամբ պայմանավորված՝ գների աճը 2016 թվականի սկզբին կդադարի և կարճաժամկետ հատվածում գների որոշակի նվազում կարձանագրվի:

Share