Բաժին. Տնտեսական

Միայն 50% վնասաբերություն. ԱՊՊԱ-ի համակարգն աշխատում է արդյունավետ

Մեր երկրում ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 50%, ինչը խոսում է այն մասին, որ ԱՊՊԱ համակարգը վնասով չի աշխատում և ապահովագրական ընկերություններին բերում է եկամուտ: Այս մասին վկայում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած վերջին տվյալները:

Նշենք, որ ԱՊՊԱ-ի վնասաբերության ցուցանիշը ցույց է տալիս տրված փոխհատուցումների բաժինը հավաքագրված ապահովագրական ընդհանուր վճարների հանրագումարում:

ԱՊՊԱ-ի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը Հայաստանում ընդունվել է 75-78%: Սահմանված նորմերի համաձայն՝ ապահովագրավճարների 75-78%-ը նախատեսված է փոխհատուցումների տրամադրման համար, 22-25%ը՝ վարչական ծախսերի, ինչպես նաև եկամուտների մասնհանումների համար:

Նշենք նաև, որ ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմում է  435 հազար 532 հատ:

Share