Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ շուկայի խոշորացումը շարունակվում է

Փետրվար ամսվա վերջի դրությամբ մեր երկրում ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) պայմանագիր է ունեցել  435 հազար 532 ավտոտրանսպորտային միջոց: Այս մասին վկայում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամսվա վերջի դրությամբ ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիրների մեծ քանակ գրանցվել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մոտ: Ընկերության մասնաբաժինը շուկայում կազմել է 31%:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մասնաբաժինը կազմել է  21%: «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը ապահովել է 17% մասնաբաժին, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը՝ 12%, իսկ «ՌԵՍՈ»-ն՝ 12%: «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության մասնաբաժինը կազմել է 7%:

Share