Բաժին. Տնտեսական

Ամփոփվել են ԱՊՀ «Արտադրանքի և ծառայությունների որակի ոլորտում նվաճումների համար» 2015թ. մրցանակաբաշխության արդյունքները

Մարտի 18-ին կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին ամփոփվել են Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) «Արտադրանքի և ծառայությունների որակի ոլորտում նվաճումների համար» 2015թ. մրցանակաբաշխության արդյունքները: Խորհրդի որոշմամբ, ԱՊՀ «Արտադրանքի և ծառայությունների որակի ոլորտում նվաճումների համար» 2015 թվականի մրցանակաբաշխության «Սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն 251-3000 աշխատակիցների քանակով» անվանակարգում մրցանակակիր է ճանաչվել «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն:

ԱՊՀ «Արտադրանքի և ծառայությունների որակի ոլորտում նվաճումների համար» մրցանակաբաշխության նպատակն է խթանել բարձրորակ և մրցունակ ապրանքատեսակների արտադրությունը, մեծացնել այդ արտադրանքի արտահանման հնարավորությունները և բարձրացնել ԱՊՀ անդամ պետությունների արտադրողների հեղինակությունը ինչպես ԱՊՀ, այնպես էլ միջազգային շուկաներում:

Երկու տարին մեկ անգամ անցկացվող այս մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ԱՊՀ անդամ երկրների իրավաբանական անձինք, որոնք առնվազն երկու տարվա ընթացքում հավաստել են իրենց արտադրանքի կամ ծառայության բարձր որակը և արտահանում կամ ծառայություն են մատուցել առնվազն ԱՊՀ երկու անդամ պետությունում:

Share