Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ․ Արտակ Շաբոյանն ընդունել է ԱՄՀ երևանյան գրասենյակի պատվիրակությանը

Այսօր՝ մարտի 30-ին ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի պատվիրակությանը: ՏՄՊՊՀ նախագահը կարևորել է հիմնադրամի գործունեությունը, հատկապես շեշտել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների բարելավման ուղղությամբ իրականացվող շարունակական ծրագրերի դերն ու նշանակությունը: Ա. Շաբոյանը ներկայացրել է Հանձնաժողովի առաջնահերթությունները, առավել արդիական խնդիրները և խոսել դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, առավել հնչեղություն ստացած վարույթներն ու ուսումնասիրությունները, ինչպես նաև անդրադարձել է մրցակցային օրենսդրության փոփոխություններին: Պատվիրակության անդամներին ներկայացվել է նաև միջազգային տարբեր վարկանիշային կառույցների գնահատականները ՏՄՊՊՀ գործունեության վերաբերյալ, որոնց համաձայն, տարեցտարի ակնհայտ է մրցակցության ոլորտում դրական դինամիկան: ԱՄՀ երևանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչը հետաքրքվել է հատկապես օրենսդրական փոփոխություններով՝ շեշտելով Հանձնաժողովի վերահսկողական գործառույթի և լիազորությունների ավելացման կարևորությունն ու տնտեսության զարգացման գործում ՏՄՊՊՀ դերն ու կարևորությունն ընդհանրապես:

Share