Բաժին. Տնտեսական

Տարեկան որքա՞ն գումար են ծախսում Beeline-ը, Vivacell-MTS-ը և Orange-ը գովազդի վրա

2015 թվականին մեր երկրի բջջային կապի օպերատորները՝ Vivacell-MTS-ը, Orange-ը և Beeline-ը, գովազդային արշավների և մարքեթինգային նախագծերի իրականացման համար միասին ծախսել են ավելի քան 4 մլրդ 565 մլն ՀՀ դրամ:

Բջջային կապի օպերատորների կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ հաշվետու տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գովազդային և մարքետինգային ծախսերը կազմել են շուրջ 2 մլրդ 200 մլն ՀՀ դրամ, «Օրանժ»-ինը՝ 1 մլրդ 507.5 մլն ՀՀ դրամ, իսկ «ԱրմենՏել»-ը՝ 857.45 մլն ՀՀ դրամ:

Երեք ընկերության մոտ էլ գործառնական ծախսերի ընդհանուր կառուցվածքում գովազդային և մարքեթինգային ծախսերի մասնաբաժինը տատանվում է 5-7%-ի սահմաններում:

Նշենք նաև, որ 2015 թվականի արդյունքներով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տարեկան շահույթը մինչ հարկումը կազմել է 20.5 մլրդ ՀՀ դրամ: «ԱրմենՏել» ընկերության մոտ ցուցանիշը կազմել է 5.96 մլրդ ՀՀ դրամ: «Օրանժ Արմենիան»-ն կրել է շուրջ 3.68 մլրդ ՀՀ դրամի վնաս:

Հիշեցնենք, որ 2015 թվականը մեր երկրի բջջային կապի ծառայությունների շուկայի համար շրջադարձային էր՝ պայմանավորված Հայաստանից ֆրանսիական France Télécom խմբի հեռացմամբ և Ucom ընկերության կողմից «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերմամբ:

Share