Բաժին. Տնտեսական

Սերգո Կարապետյան․ ծիրանի բերքն այս տարի առատ է լինելու

Ծիրանի բերքն այս տարի առատ է լինելու: Ազգային ժողովում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Ցրտահարության ծավալների մասին մենք տվյալներ ունենք, սակայն քանի օրերը տաքանում են այնքան մեր տվյալներն ավելի ստույգ կլինեն: Դրա համար մենք սպասում ենք, որ մի քանի օրից ավելի ստույգ տեղեկություններ տանք: Ամենաշատ ցրտահարություն եղել է Էջմիածնում, Արմավիրի մարզում: Արարատի մարզ ում ցրտահարությունն ավելի քիչ է: Վայով Ձորի և Արագածոտնի ցածրադիր գոտիներում էլ նորմալ է վիճակը: Կոտայքի մարզում ընդհանրապես ցրտահարություն չկա: Այնպես որ ծիրանի բերքը լավ է լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարապետյանը:

Նախարարը համոզված է, որ ծիրանի բերքի բավականին լուրջ ծավալներ են լինելու: «Ցրտահարության առաջին օրերին որ այդպես ներկայացնում են, իհարկե, միշտ առաջին օրերին շատ բացասական տրամադրություններ են լինում: Ժամանակ է պետք դրա համար ու հետո համոզվում ես, որ բերքը նորմալ է լինելու»,- հավելեց Սերգո Կարապետյանը:

Share