Բաժին. Տնտեսական

Մարտին գրանցվել է գնանկում

Մարտին, փետրվարի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամսում պարենային ապրանքների, ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի գները նվազել են 0.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով, ծառայությունների սակագները՝ 0.3%-ով:

Միևնույն ժամանակ, այս տարվա մարտին, տարեսկզբի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 100.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 101.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.7%, ծառայությունների սակագներինը՝ 100.5%:

Հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1%, ինչը 0.7 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.8%):

Նշենք նաև, որ 2016 թվականի մարտին, 2015 թվականի մարտի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 98.0%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 94.9%, ոչ պարենային ապրանքներինը` 98.5%, ծառայությունների սակագներինը` 102.9%, իսկ հունվար-մարտին 2015թ. հունվար-մարտի համեմատ` համապատասխանաբար 98.6%, 95.4%, 100.0% և 103.2%:

Share