Բաժին. Տնտեսական

Վրաստանը և Գազպրոմը համաձայնություն են եկել Հայաստան գազի տարանցման հարցում

Վրաստանը, ինչպես եւ առաջ, կստանա Հայաստանին ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար. համապատասխան համաձայնագիրը «Գազպրոմն» արդեն ստորագրել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարությունը:

Կողմերը նախկին պայմաններով համագործակցության շուրջը համաձայնության են եկել վերջին համաձայնագրի ժամկետի լրանալուց երկու ամիս անց: Բանակցությունները ձգձգվում Էին այն պատճառով, որ «Գազպրոմը» պնդում Էր տարանցման վճարը տալ փողով, այլ ոչ թե գազով:

«Պարտավորագրի տեքստը համաձայնեցված Է: Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը Ռուսաստանի ընկերությունից ստացել Է տեքստի հաստատումը»,- նշել են նախարարությունում:

Share