Բաժին. Տնտեսական

Ալեքսեյ Միլեր․ Գազպրոմը պատրաստ է ավելացնել գազամատակարարման ծավալները Հայաստան

«Գազպրոմ»-ն օպերատիվորեն արձագանքում է Հայաստանի շուկայի՝ գազի ծավալների ավելացման պահանջարկին և պատրաստ է ավելացնել մատակարարումները, այդ թվում՝ Իրանից՝ փոխանակման գործարքների շրջանակում: «Մենք ամրապնդում ենք համագործակցությունը մեր հայ գործընկերների հետ: «Գազպրոմ»-ն օպերատիվորեն է արձագանքում Հայաստանի շուկայի՝ գազի ծավալների ավելացման պահանջարկին, և պատրաստ է ավելացնել մատակարարումները, այդ թվում՝ Իրանից՝ փոխանակման գործարքների շրջանակում: Բացի այդ, ընկերությունը կշարունակի մասնակցել Հայաստանի գազատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունը, այդ մասին նշել է ռուսական ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը:

Ապրիլի 7-ին ՀՀ և ՌԴ վարչապետների ներկայությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Գազպրոմ էկսպորտ» ՍՊԸ միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի մատակարարման 2013 թվականի դեկտեմբերի 2-ի N 02-13-04 պայմանագրին կից լրացում կատարելու փաստաթուղթ են ստորագրել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ռուսական կողմը ՀՀ-ին մատակարարվող գազի գինը 165 դոլարից նվազեցրել է 150 դոլար:

Նախորդ տարվա դեկտեմբերին Միլլերը հայտարարել էր, որ «Գազպրոմ»-ն իրանական գործընկերների հետ մշակում է Հայաստանին գազի մատակարարման փոխանակման գործարքները: Ներկա դրությամբ ռուսական գազը Հայաստան է մատակարարվում Վրաստանի տարածքով:

2015-ի նոյեմբերի վերջին Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն նշել էր, որ Իրանն արդեն ՌԴ-ի հետ քննարկում է նավթի և գազի հետ կապված համաձայնագրի կետերը:

Share