Բաժին. Տնտեսական

Պատժամիջոցների վերացումից հետո Իրանի հասույթը նավթի վաճառքից աճել է 90%-ով

Իրանի IRNA գործակալությունը հայտնում է, որ 2016թ․-ի հունվարի 16-ին իսլամական հանրապետության դեմ կիրառվող պատժամիջոցների վերացումից մինչ այժմ ընկած ժամանակահատվածում երկրի նավթի վաճառքից ստացված հասույթն աճել է 90%-ով։

Այս պահի դրությամբ Իրանն օրական արտահանում է 1.7 մլն բարել նավթ, եթե նավթի գները պահպանվեն այս մակարդակում, ապա մինչ տարեվերջ Իրանը կաշխատի 21 մլրդ դոլար։ Մինչ պատժամիջոցների վերացումն Իրանը նավթի վաճառքից տարեկան ստանում էր 12 մլրդ դոլար։

Իրանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն մինչ պատժամիջոցները երկիրն օրական արտահանում էր 2.3 մլն բարել նավթ, իսկ պատժամիջոցների գործունեության ընթացքում այդ ծավալը նվազել էր մինչև 1 մլն բարել։

Share