Բաժին. Տնտեսական

Այս տարվա առաջին երկու ամսում Հայաստանում ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 27.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 1 314.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Անցյալ տարվա համանման տվյալի համեմատ արտադրության ծավալներն աճել են 7%-ով։

Մասնավերապես ՋԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 2.5%-ով և կազմել 466.4 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 27.1%-ով և կազմել 306.1 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ-ի արտադրության ծավալներն աճել են 1.9%-ով և կազմել 541.3 մլն կՎտ ժամ։ Այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 45.5%-ով և կազմել 0.6 մլն կՎտ ժամ։

Share