Բաժին. Տնտեսական

Վաչե Գաբրիելյան. ԵԱՏՄ-ն ձգտում է մաս կազմել ավելի խոշոր տնտեսական միությունների

Եվրասիական տնտեսական միությունը ձգտում է մաս կազմել ավելի խոշոր տնտեսական միավորումների, այդ թվում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ ելույթ ունենալով East forum Berlin համաժողովի ժամանակ:

«Առևտրի ոլորտում առավել մեծ շրջանառության համատեքստում Եվրասիական տնտեսական միությունը երկարաժամկետ հեռանկարում ձգտում է անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Մենք ձգտում ենք դառնալ ավելի խոշոր տնտեսական միությունների մաս»,- ասել է Գաբրիելյանը:

Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ ուրախ կլիներ, եթե Եվրասիական տնտեսական միությունն ավելի ակտիվ ներգրավվեր գլոբալ տնտեսությանը:

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային տնտեսական ինտեգրացիոն միություն է, որը ձևավորվել է 2015թ. հունվարի 1-ից՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա: Այս պահին Եվրասիական տնտեսական միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղր ղզստանը:

Share