Բաժին. Տնտեսական

Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա ֆորումին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա ֆորումին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իր ելույթում Վաչե Գաբրիելյանը մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ մատնանշելով, որ Հայաստանը, ունենալով ԵՄ հետ փոխգործակցության հարուստ փորձ, կարող է յուրօրինակ կամուրջ հանդիսանալ ԵՄ– ԵԱՏՄ փոխհարաբերություններում:

Փոխվարչապետ Գաբրիելյանն ընդգծել է, որ Հայաստանը կարելի է դիտարկել որպես մոդել՝ Եվրամիության և տարածաշրջանային տնտեսական միություններին անդամակցող այլ երկրների միջև երկխոսության տեսանկյունից:

Share