Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

Ապրիլի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է  Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ վարկավորման և աջակցության ակնկալվող շրջանակը, այդ թվում` 2016-2018թթ. Երկրի գործառնությունների բիզնես պլանի  հնարավոր փոփոխությունները, «Նորարարության և արտահանման խթանում արդյունաբերության զարգացման համար» տեխնիկական աջակցության ծրագրի իրականացման հետ կապված հարցեր, ինչպես նաև աշնանը Նյու-Յորքում նախանշված «Հայաստան. Ներդրումային համաժողով» միջոցառման նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքը: Կարևորվել է  միջոցառման պատշաճ կազմակերպումն ու անցկացումը, ինչը Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա ներդրումների խթանման հնարավորություն կտա` ներկայացնելով Հայաստանի ներդրումային գրավչությունն ու մրցակցային առավելությունները:

Share