Բաժին. Տնտեսական

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ

ՀՀ  էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման մասին։

Խորհրդին կարող են անդամագրվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին։ Խորհրդին անդամագրվելու համար անհրաժեշտ է համապատասխան ոլորտում ունենալ առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն։

Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով՝ վերոնշյալ պահաջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները սահմանված ժամկետում նախատեսված ձևով կարող են խորհրդի նախագահին ներկայացնել դիմում՝ խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ (հասարակական խորհրդի աշխատակարգը հասանելի է նախարարության պաշտոնական կայքի՝ «Նախարարին կից հասարակական խորհուրդ» բաժնում):

Share